top of page

Մենք կկառուցենք առաջին արդյունաբերական գոտին Աշոցքում. «Միասնության թևեր»

  • 1 hour ago
  • 1 min read

«Մենք կկառուցենք առաջին արդյունաբերական գոտին Աշոցքում»,- մայիսի 14-ին Շիրակի մարզի Անի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որը«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարն է:

Նա այս ընտրությունը բացատրել է նրանով, որ ռազմական արդյունաբերությունը, արհեստական բանականությունը և բարձր տեխնոլոգիական ոլորտները պահանջում են հզոր հովացման համակարգեր, իսկ Աշոցքն ունի բնական հովացման համակարգ:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարզում արդյունաբերական գոտիների տեղակայումն ունի կարևոր նշանակություն։ Անանյանը նաև ընդգծել է արդյունաբերական գոտիներից պահանջելու կարևորությունը, որպեսզի գնումների առնվազն 40%-ն իրականացվի տեղի փոքր և միջին բիզնեսից:

Նա ընդգծել է, որ դա կխթանի մարզերի համաչափ զարգացումը։ «Մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր։ Յուրաքանչյուր մարզում պետք է լինեն արդյունաբերական գոտիներ»,- նշել է Անանյանը։

Նա նաև հայտարարել է Մարալիկում անձնագրային բաժինը վերականգնելու անհրաժեշտության մասին։

 
 
1/3549
bottom of page