top of page

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվшծները Սիրիայի վրա

  • 41 minutes ago
  • 1 min read

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի Քունեյթրա և Դարաա նահանգների վրա՝ նշելով, որ դրանք խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը և ինքնիշխանությունը։

Անկարան ընդգծել է, որ քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող հարձակումները միջազգային իրավունքի և 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագրի կոպիտ խախտում են։

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Իսրայելի հարվածները դադարեցնելու համար՝ նշելով, որ դրանք խաթարում են Սիրիայի վերականգնման ջանքերը և սպառնում են կայունությանը ամբողջ տարածաշրջանում։

 
 
1/3648
bottom of page