top of page

Պաշտպանական ռեակցիա սթրեսի պայմաններում, կուտակված ներքին հիասթափության արտահոսք, կամ՝ սիմվոլիկ մրցակցության գործիք. հոգեբանը՝ Փաշինյանի բառապաշարի մասին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հանրային միջավայրում օգտագործում են այնպիսի բառամթերք, որը, մեղմ ասած, հարիր չէ նման պաշտոն զբաղեցնող անձանց:

Սակայն, նրանք իրենց պահվածքն արդարացնում են՝ ասելով, թե  «հասցրել են իրենց, իրենք էլ վիրավորական արտահայտություններով են պատասխանում վիրավորողներին ու քննադատողներին»:

 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ընդդիմադիրներին անվանեց համբալներ, իսկ Աննա Հակոբյանն իրեն քննադատողներին՝ տխմարներ, ոջիլներ…

Երեկվանից էլ Նիկոլ Փաշինյանի թիրախում դարձյալ հայտնվել են  առաքելական  եկեղեցին և  Սրբազան հայրերը:

Aysor.am-ը Նիկոլ  Փաշինյանի և Աննա Հակոբյանի լեքսիկոնի հետ կապված զրուցել է հոգեբան, «Կանա» հոգեբանական կենտրոնի տնօրեն Էլզա Մանուկյանի հետ:

Մանուկյանի խոսքով՝  բարոյական տեսանկյունից եկեղեցու հանդեպ հասարակության վերաբերմունքը բազմաշերտ է։

Բայց նույնիսկ քննադատության պարագայում, ըստ նրա, խոսքի ձևակերպումը պետք է լինի կառուցողական, հարգալից և բովանդակային.«Երբ խոսքը դառնում է ապամշակութային, նվաստացնող կամ վիրավորական, այն արդեն դուրս է գալիս ազատ խոսքի սահմաններից և դառնում է հանրային էթիկայի խախտում։

Հոգեբանական տեսանկյունից, երբ բարձր պաշտոն ունեցող անձն օգտագործում է հեգնական, ագրեսիվ կամ վիրավորական բառապաշար, դա կարող է լինել պաշտպանական ռեակցիա՝ սթրեսի պայմաններում, կուտակված ներքին հիասթափության արտահոսք, կամ՝ հանրային սիմվոլիկ մրցակցության գործիք։ Բայց անկախ այդ ռեակցիայի պատճառից՝ դրա հետևանքները կարող են լինել բաժանարար, բևեռացնող և անուղղակիորեն «լեգիտիմացնել» հանրային հարձակումներն այլ արժեքների ու հաստատությունների վրա։

 Եզրակացություն՝ ազատ արտահայտվելու իրավունք ունի յուրաքանչյուրը, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան պարտավոր է իր խոսքի մեջ կրել համերաշխության, զսպվածության ու կառուցողականության մեսիջ։ Քաղաքական կամ գաղափարական քննադատությունը չպետք է վերածվի անձնական վիրավորանքների, մանավանդ, երբ այն վերաբերում է հանրության հավատքի սիմվոլներին կամ հոգևոր առաջնորդներին։

Խոսքը՝ անկախ դիրքից, կերտում է մթնոլորտ, և եթե խոսքը դառնում է քայքայիչ, դա իր հետևից բերում է նորանոր ապակառուցողական վարքեր հասարակության տարբեր շերտերում»։


1/2737
bottom of page