top of page

Իսրայելը չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական գործողություններից և կշարունակի գործել այն վայրերում, որտեղ տեսնում է uպառնալիք. Կաց

  • 2 hours ago
  • 1 min read

Իսրայելը չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական գործողություններից և կշարունակի գործել այն վայրերում, որտեղ տեսնում է սպառնալիք իր զինվորների կամ քաղաքացիական բնակչության համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։



«Իսրայելական զինուժի գործողությունների համար Լիբանանում սահմանափակումներ չկան և չեն լինելու, եթե դրանք ուղղված են սպառնալիքների դեմ պայքարին։ Իսրայելը չի հեռանա Լիբանանում, Սիրիայում և Գազայում գտնվող անվտանգության գոտիներից՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ անել։ Իսրայելը ակնկալում է ԱՄՆ-ի դիվանագիտական աջակցությունը՝ իր հակառակորդների դեմ գործողությունների համար»,- նշել է նա։

 
 
1/3633
bottom of page