Սպիտակցի Հայկոն, Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Սարոն, Արուս Կավկազը եւ այլք՝ Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ տարեդարձին
- Armen Sukiasyan
- 3 hours ago
- 1 min read
Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, երեկ նշել է ծննդյան 50-ամյակը: Հոբելյանական շքեղ խնջույքն անցել է «Փարվանա» ռեստորանում՝ մի շարք հայտնիների մասնակցությամբ եւ ելույթների ուղեկցությամբ:Տեսանյութերի ու լուսանկարների շարքը հրապարակված է Շողերինայի ինստագրամյան էջի «սթորի» բաժնում:
Բազում շնորհավորողների թվում է եղել նաեւ Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը:
Ծննդյան խնջույքի առաջին հատվածում հոբելյարն ու հյուրերը «Մեծն Գեթսբիի» թեմատիկայով հագուստով էին:
Նրանց տրամադրությունն էլ ավելի են բարձրացրել հայկական երգարվեստի ամենահայտնի ներկայացուցիչները՝ Արմենչիկը, Սարո Թովմասյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Սպիտակցի Հայկոն եւ այլք: Հատուկ Շողերինայի ծննդյան առթիվ Հայաստան էր ժամանել հայտնի բլոգեր Արուս Կավկազը, որը կատարել է իր հայտնի երգը՝ կատակելով, որ այդ երգով շատ տատիկներ են իրենց թոռնիկներին քնեցրել, բայց ինչ-որ կերպ իր կատարումը մեծ տարածում է գտել:
Միջոցառման տրամադրությունը, «դրես կոդը», ելույթներն ու մթնոլորտը՝ տեսանյութում, որը վերցված է Շողերինայի էջից: