top of page

Լեհաստանում ռուս դիվերսանտներ են ձերբակալվել

  • Oct 27, 2024
  • 1 min read

Ըստ լեհ իրավապահների՝ ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապված խումբը պայթուցիկներով ծանրոցներ է ուղարկել Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի տարբեր հասցեներ, ինչպես նաև փորձարկել է նման բեռի առաքումը ԱՄՆ և Կանադա։

«Հիմնական թիրախները եղել են քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ պահեստներն ու խոշոր խանութները, իսկ հիմնական մեթոդը՝ հրկիզումը»,- հայտնում է Լեհաստանի դատախազությունը։

Այդ գործողությունների համար, ինչպես նշվում է, Ռուսաստանը երիտասարդների է հավաքագրում նախկին ԽՍՀՄ երկրներից՝ նրանց մոտիվացնելով ֆինանսական առաջարկներով։ Նման գործողությունների հիմնական նպատակն արևմտյան բնակչությանը վախեցնելն է և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը խաթարելը։


1/3533
bottom of page