top of page

Նորավանից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

  • Jan 17
  • 1 min read

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Հունվարի 17-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Նորավանից մինչև Կապան ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Աշոցքի, Անիի, Թալինի, տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

 
 
1/3405
bottom of page