Ուժեղ մագնիսական փոթորիկներ են սպասվում այսօր և վաղը
- Armen Sukiasyan

- Nov 11
- 1 min read

ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ԳԱ Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերի ընթացքում Երկիր կհասնեն արեգակնային պլազմայի երկու ամպեր, որոնք կառաջացնեն G3-G4 ինտենսիվության մագնիսական փոթորիկներ։
Առաջին իրադարձության ազդեցությունը կարող է սկսվել արդեն այսօր՝ ասվում է հայտարարության մեջ։
«Երկրորդ, ամենաուժեղ ամպը կհարվածի մոլորակին ամսի 12-ի գիշերը կամ վաղ առավոտյան՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ G3-G4 տիրույթում», - նշել են գիտնականները։
Նշվում է, որ այս տարի G4 մակարդակի փոթորիկներ դիտվել են երկու անգամ՝ հունվարի 1-ին և հունիսի 1-ին։




















