Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։




















