top of page

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը

  • Oct 11, 2024
  • 1 min read

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների զոհերի կազմակերպությունների ճապոնական խորհուրդը, որը պայքարում է միջուկային զինաթափման համար։ Մրցանակակրի անունն այսօր հայտարարել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն։ 

Կոմիտեի ներկայացուցիչն ընդգծել է, որ Nihon Hidankyo կազմակերպությանը անխոնջ պայքարում է առանց միջուկային զենքի աշխարհի այն ժամանակ, երբ միջուկային տերությունները մեծացնում են իրենց միջուկային հնարավորությունները և կատարելագործում զենքերը:

Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարի առաջադրվել էր 286 թեկնածու։ 

1/3533
bottom of page