top of page

ԱՄՆ զինված nւժերը մտադիր չեն ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Հեգսեթ

  • 1 hour ago
  • 1 min read

Ամերիկյան զինվորականները մտադիր չեն ներխուժել Իրանի օդային կամ ջրային տարածք Հորմուզի նեղուցում «Project Freedom» գործողության իրականացման ժամանակ, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերման ապահովմանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ զինված ուժերին պետք չի լինի մտնել Իրանի ջրային կամ օդային տարածք: Դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

 
 
1/3527
bottom of page