Արմավիրում գազալցակայանի պայթյունի հետեւանքով 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- Armen Sukiasyan

- Nov 11
- 1 min read

Այսօր Արմավիրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա երկու տուժած։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը
Ֆոտոլրագրող Շամշյանի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գազալցակայանի սեփականատիրոջ, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները:
Պայթյունի հետևանքով գազաբալոնի մասը պոկվել ու մոտ 200 մետր շպրտվել է, իսկ վնասված ավտոմեքենաներն են «BMW», «Mercedes Vito», «Lada» և բեռնատար 2 «Գազել»-ներ:




















