«Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը»․ Լևոն Ազիզյան
- 11 hours ago
- 1 min read

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրոել է․ «Վարդենյանց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը: Շնորհակալություն բնությանը մեզ նման պարգև ընծայելու համար
Այսպիսի ձնածածկույթը ոչ միայն գեղատեսիլ բնապատկեր է ստեղծում, այլև կարևոր Է ջրային պաշարների ձևավորման համար»։




















