top of page

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

  • 1 day ago
  • 1 min read

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը, ինչպես բազմիցս նշվել է, պատրաստ է խաղաղ բանակցությունների Ուկրաինայի հետ, պատրաստ է բանակցել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որոնք, հիշեցնենք, այն ժամանակ նախաստորագրվել էին ուկրաինական պատվիրակության կողմից, ինչը նշանակում է, որ նրանք գոհ էին ամեն ինչից», - ասել է Պուտինը։

Պուտինը նաև ընդգծել  է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է վարվեն տեղում ստեղծված իրողությունների հիման վրա։

 
 
1/3639
bottom of page