top of page

Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ․ Արմեն Աշոտյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 19
  • 1 min read

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հայտարարությունը․

«Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար և բռնի գործողությունների որևէ կոչ չի արել։

Իսկ Նիկոլը վերջին ժամանակները փութաջանորեն իրականացնում էր քաղաքակիրթ երկրներում ընդդիմության հիմնական գործը՝ բացահայտել իշխանությունների բացթողումները և սխալները։

Այսօր ԱԺ-ում նա կեղծավորության և բառախաղային շղարշի դիմակի վերջին շերտը հանեց իր վրայից՝ բացահայտ խոստովանելով, որ ինչ արել է՝ արել է գիտակցված, որ բոլոր ողբերգությունները ծրագրված էին նախապես, որ ինքը տիեզերական մասշտաբի հանցագործ է, մարդասպան է և հայրենասպան։

Այսքանից հետո ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան և կանգնեցնել երկրի վերջնական վախճանը։

Նիկոլը հեշտացրեց ընդդիմության գործի առաջին մասը՝ իր ինքնախոստովանությամբ։ Բայց երկրորդ, վերջին և հիմնական էտապն ընդդիմությունը պիտի ինքնուրույն անի։

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, մի տարվեք անհատական խաղով, ակումբային տրամաբանությունից դուրս եկեք և մտեք հավաքականի տրամաբանության մեջ։

Այսքանից հետո խոսելն այլևս գործ չէ։ Կպնենք իրական գործին»։

bottom of page