Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
- 2 days ago
- 1 min read

Ապրիլի 24-ին խորհրդանշական հաղթանակ Աշխարհի գավաթում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Դավիթ Չալոյանը 1/4 եզրափակիչում հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք ստացավ։
Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհեցին Չալոյանին։ Վաղը մեր մարզիկը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։
Ցավոք, նման իրավիճակում պարտություն գրանցվեց Ռուդոլֆ Գարբոյանին, որը հասել էր 1/4 եզրափակիչ»,- գրված է հաղորդագրության մեջ։




















