top of page

«Բարսելոնան» մեզանից ուժեղ է. Դիեգո Սիմեոնե

  • 44 minutes ago
  • 1 min read

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքներին, որտեղ իր թիմը մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» դեմ։

​Հիշեցնենք, որ երեքշաբթի` մարտի 18-ին մադրիդյան ակումբը Լոնդոնում 2-3 հաշվով զիջել էր «Տոտենհեմին», սակայն հաջորդ փուլ էր դուրս եկել առաջին խաղում գրանցված 5-2 հաշվով հաղթանակի շնորհիվ։ «Կապտանռնագույններն» իրենց հերթին «Կամպ Նոուում» 7-2 հաշվով առավելության էին հասել «Նյուքասլի» նկատմամբ (երկու խաղերի արդյունքում՝ 8-3): Այսպիսով, քառորդ եզրափակիչում Լա լիգայի երկու գրանդները կմրցեն միմյանց դեմ:

​«Հարձակվողական խաղի տեսանկյունից «Բարսելոնան» լավագույն թիմն է Եվրոպայում, նրանք մեզանից ուժեղ են: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գրեթե միշտ հաղթում է կա՛մ «Ռեալը», կա՛մ «Բարսան»»,- արգենտինացի մասնագետի խոսքերն են մեջբերում իսպանական ԶԼՄ-ները։

Հատկանշական է, որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ապրիլի առաջին կեսին կանցկացնեն միանգամից երեք դեմ առ դեմ հանդիպում։ Դրանցից առաջինը կկայանա արդեն ապրիլի 4-ին՝ Լա լիգայի հերթական տուրի շրջանակում:

 
 
1/3417
bottom of page