top of page

Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Աբովյանում նոյեմբերի 10-ին 24-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿ-ից։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել։  Համացանցում տարածված կադրերից երևում է, որ  երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության - Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, Սարգիսը չէր լռել։ 


Քննչական կոմիտեից, որ  դեպքի առթիվ   քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:  Սպանության մեջ մեղադրվող անձինք, սակայն, առ այս պահը չեն հայտնաբերվել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերով՝ սպանության մեղադրանքով հետախուզվող անձանցից մեկը նախկինում արդեն դատվածություն ունեցել է՝ հենց սպանության համար։ 

1/3121
bottom of page