Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր
- Armen Sukiasyan

- 1 hour ago
- 1 min read

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Սևադա Խ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արտեմ Գ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սեյրան Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձորի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ




















