top of page

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

  • Oct 27, 2024
  • 1 min read

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 23 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկեց 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 105 և 115 կգ: Երկամարտի 200 կգ արդյունքով նա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է:

1/3752
bottom of page