top of page

Էրդողանը ինչ է նվիրել Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 13, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի համար ծաղկաման է նվիրել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասի ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Մինչ այդ նա լրագրողներին ասել էր, որ Էրդողանը Պուտինին հատուկ նվեր է ուղարկել հոկտեմբերի 7-ին ծննդյան օրվա առթիվ։ Ուշակովը պարզաբանել էր, որ այն «թուրքական լավ նվեր է»։

«Կարող եմ ասել, որ այն գեղեցիկ ծաղկաման է»,-խոսելով Էրդողանի նվերի մասին՝ լրագրող Պավել Զարուբինին ասել է Ուշակովը։

«Թուրքիայի նախագահն ինքը խնդրեց, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի ինչ-որ կերպ հատուկ ուշադրություն էր դարձվել»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը։

1/3216
bottom of page