top of page

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում բախվել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Սերյոժա Ծ․-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Գարուն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերյոժա Ծ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, իսկ ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտի մեջ

 
 
bottom of page