top of page

Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո

  • 1 hour ago
  • 1 min read

Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչը և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։

​Ըստ հաշվարկների՝ 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո Լոնդոնի «Արսենալը» այլևս չի համարվում ակնհայտ ֆավորիտ, սակայն շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը կազմում է 27.54 տոկոս:

​Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որը բարելավել է դիրքերը և ունի հաղթանակի հասնելու 22.37 տոկոս հավանականություն։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»՝ 11.8 տոկոս հավանականությամբ։

​Նրանց հաջորդում են ՊՍԺ-ն (10.19 տոկոս) և Մադրիդի «Ռեալը» (7.96 տոկոս):

​Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի պատասխան խաղերը կկայանան մարտի 17-ին և 18-ին։

 
 
1/3402
bottom of page