top of page

Շտապ․ Քիչ առաջ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 12, 2025
  • 1 min read

Շտապ․ Քիչ առաջ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը


Վաղարշապատում անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, հարձակվել են, տապալել գետնին և առևանգել «Մայր Հայաստան» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ 


«Հիմա ուզում ենք հասկանալ, թե ովքեր են եղել այդ անձինք։ Օնո Հարությունյանը մեր շարժման աջակիցն է և տարիներ շարունակ սուր քննադատում է իշխանություններին։ Նա Վաղարշապատում հայտնի բլոգեր է։ Այս ընտրություններում մեզ է աջակցում։ Ընկերուհու հետ է եղել, գալիս էր շտաբ, այդ ճանապարհին տապալել են գետնին և տարել են անհայտ ուղղությամբ։ Հիմա մեր փաստաաբաններին խնդրել ենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,–ասաց Անդրանիկ Թևանյանը։

1/3291
bottom of page