top of page

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Սևանի առափնյա շինությունում հայտնաբերվել է մահացած տղամարդ, վիրավոր կա

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Սևանի առափնյա շինությունում հայտնաբերվել է մահացած տղամարդ, վիրավոր կա․ Shamshyan


կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մաւմին և տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ.-ն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ն է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ ու նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է գործողություններ կատարեին՝ տեղադրելով ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը (տրոսը) կտրվել է և նրանք վայր են ընկել։ Շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից (օլիգարխներից) մեկին։

 
 
bottom of page