«Մեր Գևորգը հայտնի որսորդ է», առգրավված զենքերն իշխանությունը կարող է շահարկել՝ զգուշացնում է Մանուկյանը
- Jul 10, 2025
- 1 min read

Արդեն տեղեկացրել ենք, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ, խուզարկություններ իրականացրել, նրանցից ոմանց էլ՝ բերման ենթարկել։
Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե առգրավվել են Գևորգի օրինական զենքերը։
«Մեր Գևորգը հայտնի որսորդ է, տանը եղել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են։
Զգուշացնում եմ՝ եթե քննչականի ինչ-որ մառազմատիկ հայտարարությունում տեսնեք զենքերի նկարներ, իմացեք, որ այդ զենքերով ժամանակին ազատագրված տարածքներում որս էին անում։ Դա որևէ բռնի իշխանափոխության նպատակ չունի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Գևորգ Մուրադյանի փաստաբանն ասաց, թե նա չունի ձերբակալվածի կարգավիճակ, ունի վկայի կարգավիճակ։
«Սակայն, իրեն արգելում են, որ իրացնի իր ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց փաստաբանը։




















