top of page

«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ

  • 1 hour ago
  • 1 min read

«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նրա դեմ։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։ Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։ Նիստն ընթանում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը «Շանթի Յուրայից» հետաքրքրվեց` արդյոք սպառնալիքների ներքո է շուրջ 500 000 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստաընկերության (խոսքը «Երևան» հեռուստաընկերության մասին է – խմբ.) 50% բաժնեմասը տվել Աղվան Հովսեփյանի որդուն։ Դատախազը նաև շեշտեց, որ նախորդ նիստի ընթացքում է Ղարիբյանը սպառնալիքների մասին է խոսել։

«Շինծու գործեր են եղել այդ ժամանակ` իմ ստեղծած գույքը հափշտակելու համար։ Այդ ամենը հիմնականում արվել է Մանվել Ղարիբյանի (Շանթ Ղարիբյանի եղբայրն է, որի հետ վատ հարաբերություններ ունի – խմբ.) կողմից` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ։ Մտավախություն, վախ ունեցել եմ, որ ինձ կարող են կալանավորել, դատել։ Հեռուստաընկերության վաճառքի ժամանակ արդեն իմ դեմ քրեական գործեր եղել են` 2007 թվականից սկսած»,– ասաց Ղարիբյանը։

 
 
1/3643
bottom of page