Երևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումներ են եղել․ խնդիրը կարգավորվել է րոպեների ընթացքում
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում գնացքների տեղաշարժը վերականգնվել է մոտ 3 րոպեի ընթացքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
Նշենք, որ քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում դադարեցվել էր գնացքների տեղաշարժը եւ գնացքը մնացել էր կայարանների միջեւ։
Ասլանյանի խոսքով՝ գնացքների տեղաշարժի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է եղել հոսանքի տատանումով։ Ներկայումս խնդիրը լուծված է, և մետրոպոլիտենը գործում է բնականոն ռեժիմով




















