top of page

«Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել». Ոսկան Սարգսյան

Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ, 1990թ-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու: Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,- նշել է նա:

1/2102
bottom of page