top of page

Արմավիրի գազալցակայանններից մեկում պայթել է բեռնատար «GAZelle»

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 11, 2025
  • 1 min read

Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած։

bottom of page