top of page

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read
ree

Ուշադրություն

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Երևան քաղաքում՝

Հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Հունվարի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում


Հանրապետության տարածքում`

Հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ն աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։

 
 
bottom of page