«Բանակցությունների ողջ ընթացքում Արցախի անկախության հարցը երբեք չի քննարկվել». Արգիշտի Կիվիրյան
- Armen Sukiasyan

- Nov 10
- 1 min read

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախյան բանակցային փաստաթղթերում սենսացիա փնտրողներն ուղղակի քաղաքականապես մանկամիտ են։ Այդ փաստաթղթերը չեն պարունակում ոչ մի նոր բան, որը հայտնի չէ Արցախյան հարցին ծանոթ ու մի քիչ քաղաքական քթածակ ունեցող ցանկացածի համար։ Իսկ իրականությունից կտրված շարքային մարդկանց համար ամենածանր բացահայտումը լինելու է այն, որ բանակցությունների ողջ ընթացքում Արցախի անկախության հարցը երբեք չի քննարկվել...
P.s. Իսկ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո ինձ թվում ա բոլորը կհամոզվեն, որ Արցախյան հարցը չուներ հայանպաստ բանակցային լուծում։ Ցանկացած բանակցային լուծում ավելի լավը չէր լինելու այն դիրքերից, որոնք ունեին հայերը մինչեւ 1988 թվականը, Արցախյան շարժման սկսելը։ Արցախը պահելու միակ ճանապարհը, դե ֆակտո պահելն էր, որը հնարավոր էր միմիայն եթե Հայաստանը ռազմա-քաղաքական առումով գոնե Ադրբեջանին հավասար լիներ...
P.s.s. Ընդ որում, քանի որ հրապարակվելիք ոչ մի փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, անգամ դրանք չունեն որեւէ իրավական արժեք...»:




















