top of page

3 մեքենա է բախվել Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածների մեջ երեխաներ կան

  • Aug 26, 2025
  • 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106.5 կմ հատվածում  բախվել են 3 մեքենաներ՝ «BMW» և  «Mercedes» մակնիշների :



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ներից մեկի 67-ամյա ուղևորը,  «Mercedes» -ի 13-ամյա, Ն31-ամյա և 2-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։



Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկները։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


 

 
 
1/3752
bottom of page