top of page

Ադրբեջանի հակառուսական տրամադրությունները և Հայաստանի ռազմավարական հնարավորությունները

  • Aug 9, 2025
  • 2 min read


2025թ. ընթացքում Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների աճ շեշտակի աճել է, ինչը դրսևորվում է ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակական ու տեղեկատվական ոլորտներում։ Այս լարվածությունը ոչ միայն ապակայունացնում է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները, այլև ստեղծում է նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ դիվանագիտական, գաղափարական և ռազմավարական դաշտերում:

Հակառուսական ալիքի ակունքները Ադրբեջանում սկսվել են 2024 թ. դեկտեմբերի ավիավթարով, որի արդյունքում զոհվել են տասնյակ ադրբեջանցի քաղաքացիական ուղևորներ, որն էլ առաջացրել էր լուրջ ճգնաժամ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում։ Արդյունքում, Ադրբեջանի իշխանությունները մեղադրեցին Ռուսաստանին՝ անփութության և կեղծ տեղեկատվության տրամադրման մեջ։

Այս ամենին հաջորդեց հասարակական արձագանք ուղղորդված հակառուսական հռետորաբանությունը տարածմամբ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հանրային դաշտում։ Օգտատերերը ռուսական ազդեցությունը ներկայացնում են որպես «գաղութատիրական» և պնդում. «ՌԴ-ն չի կարող լինել հուսալի գործընկեր»։

Իհարկե, այս ամենից անմաս չէր կարող մնար Ադրբեջանի պաշտոնական այրերը, մասնավորապես Ալիևը չմասնակցեց Մոսկվայի մայիսյան շքերթին, փոխարենը ելույթ ունեցավ օկուպացված Արցախում։ Քաղաքական լարվածությունը շարունակվեց Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների ձերբակալություններով, իսկ Ադրբեջանում՝ ռուս լրագրողների բացահայտ նվաստացման գործողությունները ցույց են տալիս, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ապրում են բացահայտ բացասական ժամանակներ։


Տեղեկատվական քարոզչություն և նպատակները.


Ադրբեջանում հակառուսական քարոզչությունը ունի մի քանի նպատակ.

1. Ազգային ինքնիշխանության շեշտադրում՝ Ռուսաստանի հեգեմոն դերի մերժմամբ,

2. Ռուսաստանի ազդեցության թուլացում միջազգային հարթակներում՝ հատկապես Արցախի հարցում,

3. Արևմտյան դաշնակիցների համակրանք շահելու փորձ՝ որպես «անկախ, ինքնուրույն պետություն»։

 

Ի՞նչ կարող է շահել Հայաստանը, եթե իշխանությունը չլիներ զավթված և ծառայեր հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման.


Հայաստանն այս իրավիճակում կարող է հանդես գալ որպես շահող կողմ՝ ոչ միայն դիվանագիտական և ռազմավարական նոր հնարավորություններ ստանալով, այլ նաև վերաիմաստավորելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խորացող լարվածությունը ստեղծում է մի դինամիկ, որում Հայաստանը կարող է ի ցույց դնել իր հավասարակշռված և կանխատեսելի արտաքին քաղաքական ուղեգիծը՝ Մոսկվայի համար ներկայանալով որպես ավելի կայուն և վստահելի գործընկեր։


1. Դիվանագիտական մերձեցման նոր ուղի ՌԴ-ի հետ


Երբ Ադրբեջանը սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ սահմանափակելով տեղեկատվական հոսքերը, մշակութային ու տնտեսական համագործակցությունը, Հայաստանը կարող է հանդես գալ որպես դիվանագիտական կայունության կենտրոն, վերադառնալով հավասարակշռված հարաբերությունների դաշտ՝ Ռուսաստանի հետ առանց համակիր լինելուն:

Հնարավոր է վերականգնել համագործակցությունը ռազմատեխնիկական, մշակութային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում՝ առանց կախվածության խորացման։


2. Կոնստրուկտիվ երկխոսություն անվտանգության հարցերով


Հայաստանը կարող է շեշտել, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ ինքը հարգում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շրջանակային հիմքերը և կողմ է բազմաբևեռ աշխարհակարգի՝ առանց թաքնված շահարկումների։ Սա կարող է նպաստել, որ Ռուսաստանը վերագնահատի իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ վերանայելով իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։


3. Լավության միջանցք՝ Մոսկվայի համար


Եթե ՌԴ-ն կորցնում է ազդեցությունը Բաքվում, Հայաստանը կարող է դառնալ ռազմավարական միջանցք՝ ինչպես տրանսպորտային, այնպես էլ քաղաքական ու հաղորդակցական առումով։ Սա կարող է ապահովել նոր լոյալության հնարավորություններ՝ առանց դասական վասալության։

Ադրբեջանում աճող հակառուսական տրամադրությունները նպաստում են տարածաշրջանային դինամիկայի փոփոխությանը։ Հայաստանը պետք է արձագանքի ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ակտիվ դերակատար՝ ձևավորելով նոր ռազմավարական ուղեգիծ, ամրապնդելով պաշտպանունակությունը և վերագնահատելով դաշնակցային մոդելը։ Այս լարվածությունը կարող է վերածվել Հայաստանի վերականգնման ու վերասահմանման լավագույն հնարավորություններից մեկը։

 

Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան

 
 
1/3770
bottom of page