Հարվшծեք մեր ակտիվներին, և կստանաք պատասխան hարված. Ղալիբաֆը՝ Հեգսեթին
- 11 minutes ago
- 1 min read

«Ամեն ինչ պարզ է. այստեղ նավթագազային արդյունահանման շղթան ընդարձակ է, հասանելի և խոցելի։ Այս ջրերում ու օբյեկտներում գործող ամերիկյան նավթագազային ընկերությունները նույնպես կրում են այդ խոցելիությունը։ Հարվածեք մեր ակտիվներին, և կստանաք պատասխան հարված։ Մենք դա արդեն ապացուցել ենք: Հարցրեք այն բազաներին, որոնք այլևս գործունակ չեն»,- գրել է Ղալիբաֆը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը գրել էր, որ ԱՄՆ-ը կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին:




















