Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
- 4 hours ago
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։
«Ուժեղ քամու հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, կոտրվել են գազախողովակներ, քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այս պահին վարչական շրջանի ղեկավար Նորայր Հակոբյանի գլխավորությամբ հաշվառում են վնասները»,-հայտնում է shamshyan.com-ը։




















