top of page

Տրված է Հայաստանի Հանրապետության կործանման հետ հաշվարկը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Aug 10
  • 3 min read
ree

Ի՞նչ է թաքնված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջան - Հայաստան վերաբերյալ ծնված հռչակագիր ստորագրման տակ։Այս հարցը դիտարկել ենք՝ հռչակագրի կենտրոնական կետերից 2-ի օրինակով։​Վաշինգտոնում եռակողմ (Իլհամ-Դոնալդ-Նիկոլ) հանդիպման ժամանակ ստորագրվեց համատեղ հռչակագիր՝ որպես խաղաղության գործընթացի նախաստորագրում։

Հռչակագիրը հատուկ մատնանշում է տրանսպորտային հաղորդակցությունների բացում՝ ներառյալ Ադրբեջան ↔ Նախիջևան կապը Հայաստանի տարածքով՝ «Թրամփի ճանապարհ», ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի լուծարում և այլ հարցեր։

 

Հռչակագրի կենտրոնական կետերի վերլուծություն

Պաշտոնական 3-րդ կետը ունի հետևյալ տեսքը.


«Մենք վերահաստատեցինք երկու երկրների միջև ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտի համար հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ տարածաշրջանում և նրա հարևանությամբ խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանի Հանրապետության միջազգային և ներպետական կապի համար»։


«Անխոչընդոտ» vs. իրական սուվերեն վերահսկողություն


Կետում խոսվում է «անխոչընդոտ», Արցախի օկուպացված տարածքով (ներկայիս Ադրբեջան) դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով անմիջական կապի մասին։ Սա իր հերթին արտաքին վերահսկողության վտանգ է առաջացնում. սկզբում նշվում է «sovereignty, territorial integrity» (սուվերենություն, տարածքային ամբողջականություն) մասին, և անմիջապես հետո նշվում է «include unimpeded connectivity» (ապահովել անխափան կապ) ձևակերպումը։ Չի կարող «ինքնիշխանության» տրամաբանության մեջ լինել «անխափան կապ»։ Ինքնիշխանությունը ինքնիշխանություն է՝ առանց «բայց»-երի։ Ինքնիշխանությունը պետք է այլ պետությունների համար խափան լինի և հիմնվի երկրի՝ մեր դեպքում ՀՀ-ի սուբյեկտության վրա։

Իրականում՝ Ադրբեջանը ստանում է բոնուս՝ ուղիղ ճանապարհի տեսքով, իսկ Հայաստանը՝ թերևս միայն ենթակառուցվածքային զարգացում, առանց անվտանգության կամ սուվերենության երաշխիքների։ Ավելին՝ որևէ խոսք չկա Հայաստանից Ադրբեջանի տարածքով անցման և համահավասար «անխոչընդոտ» գործունեություն ծավալելու հնարավորության մասին։

Ամփոփելով՝ նշենք, որ 3-րդ կետն իսկույն դառնում է հռչակագրի ամենաբարդ և հակասություններ պարունակող հատվածը։Այն ներկայացնում է հստակ տեխնիկական հնարավորություններ (օր․՝ տրանսպորտ, կապ), սակայն ոչ մի մինիմալ երաշխավորում չի տալիս Հայաստանի սուվերենային, անվտանգային ու իրավական շահերի բովանդակությունում։

- «Անխոչընդոտ» ճանապարհ + ոչ հստակ վերահսկողություն = սուվերենության շոշափելի նվազում։

- Արևմտյան թիմի տեղաշարժը՝ առանց ՀՀ անվտանգության դաշնակիցների ներգրավման = քաղաքական կախվածություն։

 

Պաշտոնական 4-րդ կետը ունի հետևյալ տեսքը.


«Հայաստանի Հանրապետությունը կաշխատի Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) կապի նախագծի շրջանակը մշակելու համար։Մենք հաստատում ենք մեր վճռականությունը՝ բարի կամքով շարունակելու ջանքերը՝ այս նպատակին առավելագույնս արագ հասնելու համար»։

Մի կողմից՝ այս կետը պարզ ընդգծում է, որ ճանապարհը պետք է մշակվի ԱՄՆ և երրորդ կողմերի հետ, ինչը ենթադրում է արտաքին վերահսկողություն։

Այս հակասությունը թե՛ Հայաստանի ազգային ինքնիշխանության հեռանկարում է, թե՛ կողմերի միջև հավասար վստահության մեխանիզմներ չի սահմանում։ Այսինքն՝ որոշում կայացնողը լինելու է ԱՄՆ-ը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։

Եթե ճանապարհն իրականում կառավարվի ԱՄՆ-ին պատկանող կոնցեսիոն օպերատորներով, համակարգը վերածվում է արտաքին միջավայրի ազդեցության հարթակի։

Սա հակասելու է Հայաստանի սուվերենության շահերին, հատկապես երբ չկա հստակ սահմանային, մաքսային ու անվտանգության կարգավորման նախանշված դրույթներ։ Այսինքն՝ լիներ հստակ ձևակերպում, որ այդ ճանապարհը կառավարվելու է Հայաստանի կողմից։

 

Ամփոփելով՝ նշենք, որ 4-րդ կետը՝ «TRIPP»-ը, գալիս է փոխարինել ռուսական վերահսկողությունը արևմտյան դիմակով, սակայն երբեք չիրականացված «միջազգային երաշխավորության» դաշտի բացակայությունը ինքնին այս ճանապարհը դարձնում է առավել կախյալ և անկայուն լուծում, և տալիս է լայն հնարավորություններ Ադրբեջանին նոր պատերազմ սկսել՝ ապագայում օգտագործելով յուրաքանչյուր պատրվակ։

Ավելին՝ ռիսկեր է առաջացնում Նախիջևանի ռազմականացման առաջխաղացման և Ադրբեջանի ռազմավարական առավելության առումով նոր՝ ավելի բարձր դիրքերի առաջացման տեսանկյունից։

Այդ թվում՝ Իրանը, որպես հարևան ու նման ճանապարհի (արևմտյան ազդեցության) դեմ խոսող երկիր, կարող է քաղաքական-դիվանագիտական կամ նույնիսկ ռազմական միջոցներով պատասխանել գործողություն իրականացնել։

 

Հայաստանի համար ամենամեծ սպառնացող ռիսկերը

• Սուվերենության ու վերահսկողության խնդիրը ճանապարհի վրա։ Եթե ճանապարհը աշխատի ոչ պարզադրված ռեժիմով (հատուկ իրավակարգավորումների, երկկողմանի «խափանման» մեխանիզմների բացակայությամբ կամ դրսի ընկերությունների երկարաժամկետ ներկայությամբ), ապա Հայաստանը կորցնում է իրական կառավարողի կարողությունը սեփական տարածքի մի հատվածի գործնական մի մասի նկատմամբ։

• Մարդասիրական և իրավական հարցերի բաղդողում (օր․՝ գերեվարվածները և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը, Արցախի մեր հայրենակիցների վերադարձի անորոշ վիճակը)։

• ՌԴ-ի ազդեցության նվազում կամ տարածաշրջանային «անվտանգության վակուում»։ՌԴ-ի գոյություն ունեցող (եթե ոչ բացարձակ) պաշտպանական ներկայության նվազումը կարող է կարճաժամկետ օգուտ բերել ընկալվող «նոր գործընկերների», սակայն միաժամանակ մեծացնել կախվածությունը ԱՄՆ/Արևմուտքից և արտակարգ ռիսկերի հենար։

Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումը ստեղծում է Հայաստանի համար սուվերենության, անվտանգության հավասարակշռության և մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ մեծ ռիսկեր։​Սա նշանակում է՝ ոչ խաղաղություն։

 

Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան

 
 
1/2941
bottom of page