top of page

Տափերականում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ 4 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

  • 3 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ 



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։



Գ․ Շամշյանի տեղեկություններով պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել վարորդի մայրիկին։

 
 
1/3399
bottom of page