top of page

FRG Armenia թիմը Նատալյա Ազրաքանցյանի գլխավորությամբ հաղթանակով վերադարձել է տուն՝ մասնակցելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ALAN CUP միջազգային մրցաշարին:

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Apr 18
  • 1 min read

FRG Armenia թիմը հաղթանակով վերադարձավ միջազգային մրցումներից


ree

FRG Armenia թիմը Նատալյա Սերգեևնա Ազրաքանցյանի գլխավորությամբ հաղթանակով վերադարձել է տուն՝ մասնակցելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ALAN CUP միջազգային մրցաշարին:


Հայաստանի գեղարվեստական և էստետիկ գիմնաստիկայի ներկայացուցիչներն իրենց ուժերը փորձել են միաժամանակ երկու մրցաձևում՝ ցուցադրելով բարձր վարպետություն և նվաճելով փայլուն արդյունքներ:


ree

Մրցաշարին մասնակցել է ավելի քան 600 մարզիկ՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Հայաստան, Մալայզիա և Բելառուս։ Մրցումները անցկացվել են տարիքային տարբեր խմբերում։


FRG Armenia թիմը տուն է վերադարձել 11 մեդալով՝

🥇 7 ոսկե

🥈 2 արծաթե

🥉 2 բրոնզե



Այս փայլուն արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ FRG Armenia թիմը արժանիորեն ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակներում և մշտապես վերադառնում հաղթանակներով։


Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և հատկապես՝ նվիրված մարզչական կազմին։


Ամեն ինչ նոր է սկսվում...

 
 
bottom of page