Բալասանյանը Փաշինյանին խնդրել է իրեն հանգիստ թողնել ու խոստացել, որ չի խոսելու
- Arevik Charchyan
- Apr 4, 2024
- 1 min read

Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գալով Հայաստան, իր որոշ մերձավորների հետ միասին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: 24News-ի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանից և իր շրջապատից փորձել են ճշտել, թե ինչպե՞ս են հատել Հակարիի կամուրջը, ամենից շատ իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել քաղաքական պրոցեսներում: Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղարը միջնորդավորված կապի է դուրս եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և տեղեկացրել, որ ինքը չի պատրաստվում մասնակցել իշխանափոխության գործընթացին կամ ներգրավվել քաղաքական պրոցեսներում: Բալասանյանը Փաշինյանին փոխանցել է, որ ինքը Հայաստանում սպասելու է այնքան, մինչև որևէ կարգավիճակով ու երաշխիքներով արցախցիները վերադառնան Արցախ և խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն:
Այս միջնորդավորված խոսակցությունից հետո Բալասանյանին և իր մտերիմներին այլևս չեն հրավիրել վարույթն իրականացնող մարմին:
Ահա սա է պատճառը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հայաստան գալուց հետո որևէ հանրային ելույթ կամ խոսք չի ասել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: