top of page

«Հրապարակ». Գյումրին կզիջեն ՔՊ-ին. Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 23, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին եւ պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա:

Հիշեցնենք, որ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Շաբաթ օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք է տվել թիմակիցներին, թե` Գյումրին այլեւս մերն է»:

1/3213
bottom of page