Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հոկտեմբերի հաշվետվությունը
- Armen Sukiasyan

- Nov 10
- 1 min read

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից;
Ad by NATIVE NETWORK
2025 թվականի հոկտեմբերին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ու պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝
55,37 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
146 բջջային հեռախոս,
192 բջջային հեռախոսի պարագա,
6 wi-fi սարք,
27 կտրող-ծակող առարկա,
174 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից




















