top of page

Կյանքից հեռացել է Լիանա Հարությունյանը​.

3 hours ago
1 min read

Օշական՝ հինավուրց իմ բնօրրան ֆեյսբուքյան էջը գրել է․

Խոր ցավով տեղեկացանք Օշական գյուղի բնակչուհի, երաժշտական դպրոցի ուսուցչուհի Լիանա Հարությունյանի մահվան մասին։ Նրա անժամանակ կորուստը մեծ ցավ ու անդառնալի բաց կմնա կրթօջախի, գործընկերների և բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են նրան ճանաչելու և նրա հետ աշխատելու պատիվը։ Նա իր մասնագիտական նվիրումով, մարդկային ջերմությամբ և երաժշտության հանդեպ անսահման սիրով արժեքավոր ներդրում ուներ սերունդների կրթության ու դաստիարակության գործում։ Նրա թողած բարի հիշատակը, մասնագիտական ժառանգությունն ու մարդկային վեհ հատկանիշները միշտ կմնան մեր սրտերում։

Խորին ցավակցություն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և սաներին՝ կիսելով նրանց ծանր վիշտը։ Հավերժ հիշատակ և խոնարհում նրա լուսավոր հիշատակին։ Թող Աստված մխիթարություն և ուժ տա բոլոր սգացողներին այս ծանր կորստի պահին։


 
 
1/3839
bottom of page