top of page

Տրված է Հայաստանի Հանրապետության կործանման հետ հաշվարկը ՄԱՍ II.

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Aug 12
  • 3 min read


ree

 

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքական և ռազմական զարգացումները


2025թ. օգոստոսի 8–9-ին Վաշինգտոնում կնքված համատեղ հռչակագիրը, որը ներառում է տրանսպորտային միջանցքի գաղափարը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, ռազմավարական փոփոխություն է տարածաշրջանի համար։

Այս նախագիծի իրականացման դեպքում Ադրբեջանը արագ և անվտանգ ցամաքային կապ է հաստատում Նախիջևանի հետ ՝ շրջանցելով Իրանը։ Դա բերելու՝

 

Լոգիստիկ առավելության՝ ռազմական տեխնիկայի, անձնակազմի և մատակարարումների արագ տեղափոխման հնարավորության։

Մշտական ռազմական պատրաստության՝ նույնիսկ առանց պատերազմական հայտարարության, Նախիջևանը կարող է մշտապես պահել բարձր պատրաստվածության մակարդակի։

Քաղաքական հովանավորման՝ ԱՄՆ-ի միջնորդությունը կարող է կրճատել միջազգային ճնշումները Ադրբեջանի գործողությունների վրա, եթե դրանք չներկայացվեն որպես «տրանսպորտային և տնտեսական»։

Սակայն այս նախագիծը առաջացրել է Իրանի և Ռուսաստանի դժգոհությունը։ Իրանն այն ընկալում է որպես իր սահմանային անվտանգության և տարածաշրջանային ազդեցության դեմ ուղղված քայլ։


Քաղաքական դինամիկա և իշխանության կենտրոնացում


Վասիֆ Թալիբովի լինելով Նախիջևանի ավտորիտար կարավարիչ Ադրբեջանի իշխող կլանի վստահված անձ, կարողանում էր վերահսկել թե՛ տեղական կառավարման օղակները, թե՛ տնտեսական հոսքերը։ Սակայն 2022թ. դեկտեմբերի 21-ին Թալիբովի հրաժարական տվեց և արդյունքում Բաքվի կողմից ավելի անմիջական վերահսկողության համար իրավիճակ ստեղծվեց։

2023–2024թթ. ընթացքում կադրային ջարդը և նոր նշանակումները փոխեցին տեղական էլիտան՝ հեռացնելով Թալիբովի շրջապատին փոխարենը նշանակվեցին Բաքվից ուղարկված պաշտոնյաներ։ Այսպիսով, Նախիջևանի քաղաքական ինքնավարությունը փաստացի նվազեց՝ վերածվելով Ադրբեջանի կենտրոնական իշխանության ուղղակի կառավարման մոդելի։

Այս փոփոխությունը ստեղծեց հիմք այնպիսի արագ քաղաքական և ռազմական որոշումների համար, որոնք նախկինում կարող էին բախվել տեղական շահերի կամ դանդաղ վարչարարությանը։


Ռազմականացման արագացում


Նախիջևանի ռազմականացման գործընթացը համընկավ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական ինտեգրման խորացման հետ։ 2019–2021թթ. սկսվեց ԱԹՍ (Bayraktar TB2, հետագայում Akinci) տեխնոլոգիաների և հեռահար հրետանային համակարգերի մուտքը։ 2020թ. Ղարաբաղյան պատերազմում ստացված փորձը դարձավ հիմք անօդաչուների մարտավարական և օպերացիոն կիրառության ընդլայնման համար։

2022-ից հետո Նախիջևանի տարածքում աճեց համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը՝ ընդգրկելով ոչ միայն հրետանի և մեխանիզացված ուժեր, այլև հակաօդային պաշտպանություն և սահմանային հարվածային միջոցներ։

Կարևոր է նաև, որ 2024թ. ամրապնդվեց անօդաչուների սպասարկման և ուսումնական ենթակառուցվածքը։ Սա նշանակում է, որ Նախիջևանը ոչ միայն ընդունում է պատրաստի ռազմական տեխնիկա, այլև կարող է ապահովել դրա երկարաժամկետ շահագործումն ու անձնակազմի պատրաստումը՝ ռազմավարական համատեքստում այն դարձնելով լիարժեք ռազմական հանգույց։


Իրանի դեմ հարվածային հարթակ դառնալու պոտենցիալ


Նախիջևանը սահմանակից է Իրանի հյուսիս-արևմուտքին, ինչը նրան տալիս է եզակի դիրքակազմ ռազմական գործողությունների համար։ Ներկայիս սպառազինությամբ՝

• ԱԹՍ-երը (TB2, Akinci) և MLRS համակարգերը կարող են իրականացնել սահմանամերձ կամ մինչև ~150-200 կմ խորությամբ հարվածներ։

• LORA և նմանատիպ SRBM համակարգերի տեղակայումը, եթե կատարվի, կբարձրացնի հարվածի շառավիղը մինչև ~300–400 կմ՝ հասանելի դարձնելով Իրանի ռազմավարական օբյեկտներ Թավրիզում և նրա շուրջ։

• Իրանի խորքային կենտրոնները (օր. Թեհրան) հասանելի չեն ներկայիս զինանոցից, եթե միայն չտեղակայվեն ավելի երկար տիրույթ ունեցող հրթիռներ։

Սակայն նման տեղակայումները կբերեն անմիջական ռազմական էսկալացիայի՝ ներգրավելով ոչ միայն Իրանին, այլև Ռուսաստանին, և կստիպեն Թուրքիային ընտրություն կատարել իր դաշնակցային պարտավորությունների և տարածաշրջանային հավասարակշռության միջև։

 

 

Հայաստանի անվտանգության հաշվարկ


Հայաստանի համար Նախիջևանի ռազմականացումը և «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)ստեղծման հավանականությունը նշանակում են մի քանի վտանգ.

Սյունիքի ճնշում՝ միջանցքի հարցը ուղղակի կապ ունի Սյունիքի անվտանգության և վերահսկողության հետ։

Ռազմական երկկողմ ճակատ՝ Ադրբեջանը կարող է ունենալ երկու ուղղությամբ ճնշում գործադրելու հնարավորություն՝ արևելքից և հարավ-արևմուտքից։


Մշտական լոգիստիկ կապ՝ TRIPP-ի գործարկումը կդարձնի ցանկացած զորաշարժ արագ և անկանխատեսելի։

2018–2025թթ. Նախիջևանը անցել է ավտորիտար կայունությունից դեպի կենտրոնական վերահսկողության ներքո գտնվող, արագ ռազմականացող տարածք։ Թալիբովի հեռանալը դարձավ շրջադարձային պահ՝ Բաքվին տալով քաղաքական և վարչական լիակատար վերահսկողություն։

Ռազմականացման արագացումը, ԱԹՍ և հրթիռային համակարգերի ներառմամբ, արդեն փոխել է տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը։ ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան հռչակագիրը ավելացնում է լոգիստիկ և քաղաքական գործիքակազմը Ադրբեջան, իսկ Իրանի հետ սահմանը դարձնում է Նախիջևանը հնարավոր հարվածային հարթակ։

Հայաստանի համար սա նշանակում է ոչ միայն Սյունիքի նկատմամբ մշտական ճնշման ռիսկ, այլև ավելի մեժ և ավերիչ պատերազմ։


Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան

 
 
bottom of page