Խաղաղությո՞ւն, թե՞ նոր սպառնալիք
- Octopus Media

- Sep 15
- 2 min read

Խաղաղությունը հայ-ադրբեջանականհարաբերություններում հնարավոր չէ ոչ տեխնիկապես, ոչ քաղաքական և ոչ էլ սոցիալական մակարդակում.պատճառները շատ են՝ ներաադրբեջանականթշնամանք հայերի նկատմամբ, վստահությանամբողջական բացակայություն, մարդու իրավունքներիլրջագույն խնդիրներ և այլն։ Հայաստան-Ադրբեջանհարաբերություններում խաղաղության մասինխոսակցությունները վերջին տարիներին դարձել ենամենաքննարկվող թեման։ Պաշտոնականմակարդակով շարունակվում են բանակցությունները, շրջանառվում է «խաղաղության պայմանագիր» հասկացությունը, իսկ միջազգային դերակատարներըփորձում են կողմերին սեղանի շուրջ պահել։ Սակայնխորքային դիտարկումը ցույց է տալիս, որ խոսքըխաղաղության մասին ավելի շատ պատրանք է, քանիրականություն։ Ադրբեջանի քաղաքականությունը, հասարակության ներսում ձևավորվածմտածողությունը և վերջին տարիներիիրադարձությունները վկայում են, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը ոչ միայն դժվարիրականացվող է, այլև կարող է վտանգավոր լինելհենց Հայաստանի պետականության և անվտանգության համար։
Նախ՝ անհրաժեշտ է նկատել, որ Ադրբեջանըհետևողականորեն կառուցել է իր պետականնարատիվը հայատյացության հիմքի վրա։ Ատելության խոսքը տարածվում է դպրոցականդասագրքերից մինչև պաշտոնական ելույթներ։ Ադրբեջանցի երեխաները դեռ մանկուց սովորում են, որ հայը «թշնամի» է, և այդ պատկերացումն անցնումէ հասարակության բոլոր շերտերով։ Նույնիսկ այնպայմաններում, երբ հարցումների ժամանակադրբեջանցիների մեծ մասը արտահայտվում է «խաղաղության» օգտին, դա ավելի շատպայմանավորված է տնտեսական կայունության և զարգացման սպասումով, քան իրական կամքովընդունելու հայերին որպես հավասար հարևան։ Այսինքն՝ նրանց պատկերացրած խաղաղությունը չիենթադրում հաշտություն, այլ՝ հայերիպարտադրանքով հարմարվելու մոդել։
Արցախի դեպքերը դրա ամենաբացահայտապացույցն են։ 2023 թվականի սեպտեմբերին տեղիունեցած ռազմական գործողություններից հետո ամբողջհայ բնակչությունը տեղահանվեց՝ ավելի քան 100 հազարմարդ հարկադրված լքեց իր տունը։ Դա ոչ թեխաղաղության նախադրյալ էր, այլ հակառակը՝ ցույցտվեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ ձևովապահովել հայերի անվտանգությունը սեփականտարածքում։ Ստեփանակերտում խորհրդարանի շենքիավերումը կամ հայկական մշակութային հետքերիվերացումը խոսում են այն մասին, որ Բաքուն ձգտում է ոչթե համատեղ գոյությանը, այլ հայերի ամբողջականջնջմանը իր վերահսկող տարածքներից։
Այս ամենի ֆոնին Հայաստանի համար«խաղաղության պայմանագրի» գաղափարը դառնում է լրջագույն վտանգ։ Նախ՝ այն կարող է օրինականացնելայն իրականությունը, որը ստեղծվել է ուժի միջոցով՝ Արցախը հայաթափված է, հազարավոր ընտանիքներզրկված են իրենց իրավունքներից։ Երկրորդ՝ նմանպայմանագիրը Ադրբեջանին հնարավորություն կտա նորպահանջներ առաջ քաշելու մասով։ Ալիևի և Թուրքիայիհայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասինցույց են տալիս, որ նրանց պատկերացրածխաղաղությունը ներառում է Հայաստանի տարածքայինամբողջականության խախտումը։
Ավելին, Ադրբեջանի ներսում մարդուիրավունքների վիճակը, խոսքի ազատությանբացակայությունը և ընդդիմադիրների նկատմամբբռնաճնշումները ցույց են տալիս, որ խաղաղությանվերաբերյալ ցանկացած համաձայնություն այնտեղընկալվելու է որպես հաղթանակի փաստաթուղթ։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիրը չի դառնահավասար կողմերի միջև հաշտության փաստաթուղթ, այլ՝ պարտադրանքի արդյունք, որտեղ Հայաստանըներկայանում է որպես պարտված ու թուլացած կողմ։
Այս իրավիճակում վտանգն այն է, որ Հայաստանըկարող է կորցնել իր ռազմավարականհնարավորությունները՝ առանց որևէ երաշխիքիստանալով նոր սպառնալիքներ։ Եթե չկավստահություն հասարակությունների միջև, եթեատելության քարոզչությունը շարունակվում է պետական մակարդակով, եթե բռնությունների և տեղահանությունների հիշողությունը թարմ է, ապա«խաղաղության պայմանագիր» ստորագրելը ոչմիայն անիմաստ է, այլև վտանգավոր։
Հայաստանի համար ճիշտ մոտեցումը պետք է լինի ոչ թե պատրանքային խաղաղության անվանտակ Ադրբեջանի պահանջներին տրվելը, այլսեփական անվտանգության համակարգիամրապնդումը, միջազգային գործընկերների հետհավասար և երկարաժամկետ շահերի կառուցումը, ինչպես նաև հասարակության ներսումպատրաստակամության բարձրացումը՝ դիմակայելուհնարավոր նոր ճնշումներին։ Խաղաղությունը չիկարող լինել միակողմանի զիջումների արդյունք։ Այնպետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և անվտանգության երաշխիքների վրա, որոնք այսպահին Ադրբեջանը ոչ միայն չի ապահովում, այլևբացահայտ խախտում է։
Եզրափակելով կարելի է ասել՝ հայ-ադրբեջանական խաղաղության մասինխոսակցությունները ավելի շատ ծառայեցնում ենարտաքին աշխարհին ցույց տալու«կառուցողականության» պատրանքը, մինչդեռիրականում վտանգում են Հայաստանիանվտանգությունն ու ապագան։ Խաղաղությունըհնարավոր չէ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը որպես պետականքաղաքականություն, և քանի դեռ ուժի լեզուն մնում է նրա հիմնական գործիքը։ Հայաստանի համարգլխավոր առաջնահերթությունը պետք է լինի իրինքնիշխանության ու տարածքայինամբողջականության պաշտպանությունը՝ ոչ թե կեղծխաղաղության պայմանագիր ստորագրելը։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերովփորձագետ՝ Գառնիկ Դավթյան




















