top of page

2022-ից Ադրբեջանում նախագահի բարձր հովանու ներքո գործում է «Western Azerbaijan Community» ՀԿ-ն, որը պետական աջակցությամբ միջազգային մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան». Լիլիթ Ղարաջյան

  • 1 day ago
  • 1 min read

Լիլիթ Ղարաջյանը գրում է



2022-ից Ադրբեջանում նախագահի բարձր հովանու ներքո գործում է «Western Azerbaijan Community» ՀԿ-ն, որը պետական աջակցությամբ միջազգային մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը և ադրբեջանցիների «վերադարձի իրավունքը» Հայաստանի տարածք։


Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պետությունը աջակցելու է այդ կառույցին ու նրա գործունեությանը։

Այս միտքն էլի հաստատել է 2025-ին։

Տես հղումը՝


Ի ապացույց վերոնշյալին, OC Media investigation անկախ լրատվականը 2025-ի նոյեմբերին հրապարակել է փաստաթղթեր, որ այս քարոզչական արշավը համակարգվում և ֆինանսավորվում է ադրբեջանական պետական համակարգի կողմից։



Իսկ նույն ընթացքում Հայաստանում Ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացնում են միայն այն բանի համար, որ Արցախի թեմայով գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահին….


Մի կողմում պետական մակարդակով ֆինանսավորվող տարածքային պրոպագանդա է, մյուս կողմում՝ սեփական պատմական ու ազգային թեմաներից վախեցող իշխանություն….

 
 
bottom of page