top of page

Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․ փաստաբան

  • Feb 15, 2024
  • 1 min read

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - նշեց Եգորյանը:

Տիգրան Եգորյանը նշեց, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Քերոբյանը, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել է, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ:

1/3527
bottom of page