top of page

Ովքեր էին վերջին շրջանում հեծանիվներ և «Օպել»-ների կողային հայելիներ գողանում Մալաթիա-Սեբաստիայում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 19, 2024
  • 1 min read

ree

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երեք երիտասարդ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարում են գողություններ:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական հետախույզները և ՊԾ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 18-ի գիշերը, ժամը 03։20-ին, Միքայելյան փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայից գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են «Ֆորդից» գողացված պտուտակահան, օծանելիք, հատուկ փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ երկարությամբ, մետաղադրամներ և այլն:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր թաղամասերից գողացել է 11 հեծանիվ և «Օպել» մակնիշի մեքենայի կողային հայելիներ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն»:

1/3160
bottom of page