top of page

ԵԿՄ կամավորական Գոռ Ասատրյանը սպանության զոհ է դարձել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 23, 2024
  • 1 min read

ree

ԵԿՄ կամավորական Գոռ Ասատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ նա սպանության զոհ է դարձել։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ 2024թ․ փետրվարի 12-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։

«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է»,- նշեց Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,- փոխանցեց Աբրահամյանը։

1/3160
bottom of page