top of page

Այսօր Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ պատարագ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 days ago
  • 1 min read
ree

Այսօր՝ սեպտեմբերի 15–ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:

Բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։

Հայ Եկեղեցու վարդապետության մեջ չեն տարանջատվում հին ու նոր հանգուցյալները, եւ բոլորի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ է կատարվում Մեռելոցին։ Գերեզմանոցներ այցելությունները ևս կատարվում են Մեռելոցին։

 
 
bottom of page